Kiritych~-ը և fng-ն Virtus.pro Dota 2-ի նոր խաղացողներ են

Այսօր մեր Dota 2-ի թիմին երկու նոր խաղացողներ միացան: Նրանցից առաջինը Արտեմ «fng» Բարշակն է, ով կստանձնի հինգերորդ դիրքի խաղացողի և ավագի դերը։ Fng-ն լավ հայտնի է Virtus.pro-ի երկրպագուներին և՛ որպես խաղացող և՛ որպես մարզիչ: Once a bear, always a bear! Քերրիի դիրքում տրանսֆերի արդյունքում Nemiga Gaming-ից մեզ է միանում երիտասարդ տաղանդ՝ Իլյա «Kiritych~» Ուլյանովը, ով ամուր հաստատվել է տարածաշրջանի լավագույն խաղացողների MMR վարկանիշում:

Ալեքսանդր «StrangeR» Սոլոմոնով, Dota 2-ի ուղղության ղեկավար.

«DPC-ի առաջին տուրում մենք հիանալի աշխատանք կատարեցինք նոր թիմ կառուցելու համար, և դուք բոլորդ տեսաք մեր խաղի առաջընթացը նախորդ հանդիպումների համեմատ: Այնուամենայնիվ, մրցաշարում զբաղեցրած տեղը մեզ չէր գոհացնում։

Երկրորդ փուլում մենք լավագույն արդյունքի ենք ձգտում և, իհարկե, կարող էինք շարունակել աշխատել ու զարգանալ ներկայիս կազմով, եթե թիմի համար չտեսնեինք  հիանալի նոր խաղացողներով ուժեղանալու հնարավորություն։

Փոփոխությունները սկսվեցին մեր թիմի նոր ավագ fng-ից և պրոֆեսիոնալ բեմում կրկին հանդես գալու նրա ցանկությամբ: Արտյոմը եզակի գիտելիքներ ունի, որը թիմին այդքան անհրաժեշտ է, և որ ամենակարևորն է՝ դա խաղացողներին ճիշտ փոխանցելու կարողություն։ Dukalis-ը լավ խաղացող է և լավ թիմակից, ես անկեղծորեն նրան հաջողություն եմ մաղթում, բայց fng-ի գալը մեզ համար շատ անհրաժեշտ բաներ կփոխի։

Փորձառու ավագի ներկայությունը հնարավորություն ընձեռեց դիտարկել թիմում ներգրավել ևս մեկ երիտասարդ խաղացողի: Kiritych~-ի համար VP տեղափոխվելը կարևոր մարտահրավեր է, և ես վստահ եմ, որ սա նաև ճիշտ ժամանակն է կարիերայում հիմնարար փոփոխություններ կատարելու համար, որպեսզի հասնեք խաղի բոլորովին նոր մակարդակի: Krylat-ին ըմբռնում և հաստատակամություն եմ մաղթում այս իրավիճակում: Հանգամանքները այդպես դասավորվեցին, մենք կատարեցինք այսպիսի ընտրություն։

Եվս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ այս փոփոխությունները կատարվել են հիմնականում թիմի արդյունքները բարելավելու համար։ Մենք ապավինում ենք ձեր աջակցությանը, երկրպագեք Virtus.pro-ին»:

Virtus.pro Dota 2-ի թարմացված կազմը.

Իլյա «Kiritych~» Ուլյանով (քերրի);
Իլյա «squad1x» Կուվալդին (միդեր);
Եվգենի «Noticed» Իգնատենկո (օֆֆլայներ);
Օլեգ «sayuw» Կալենբետ (չորրորդ դիրք);
Արտեմ «fng» Բարշակ (հինգերորդ դիրք, ավագ);
Թիմուր «Ahilles» Կուլմուխամբետով (մարզիչ)։

Dota2