Մեր մասին

Virtus.pro-ն աշխարհի ամենատիտղոսակիր և ամենահին կիբերսպորտային ակումբներից մեկն է, որը հիմնադրվել է 2003 թվականի նոյեմբերի 1-ին: Ակումբի թիմերը միջազգային մեյջոր անվանակարգի մրցաշարերի բազմակի չեմպիոններ են՝ Dota 2, Counter-Strike: Global Offensive և այլ դիսցիպլինաներում: Virtus.pro-ն վաստակած մրցանակային գումարի չափով աշխարհի լավագույն 10-յակի մեջ է մտնում՝ ավելի քան 19.5 միլիոն դոլար: Այս պահին ակումբն ունի թիմեր Dota 2, CS2, Rainbow 6 Siege, Warface, Escape from Tarkov: Arena, CS2 ակադեմիա — VP.Prodigy, ինչպես նաև կանանց CS2-ի թիմ՝ VP.Angels:

Virtus.pro-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Երևանում, Հայաստան:


Virtus.pro-ի պատմությունը

Virtus.pro միջազգային կիբերսպորտային  ակումբը իր պատմությունը կերտում է 2003 թվականից։ «Virtus.pro» անունը նշանակում է «քաջությունը պրոֆեսիոնալ է» (լատիներեն «Beatitudo non est virtutis praemium, sed ipsa virtus» բառից): Ակումբի հիմքը CS 1.6 A-line-ի թիմն էր, որի կազմում ներառված էին՝ Իվան «F_1N» Կոչուգովը, Պյոտր «Patrik» Զախարովը, Վիկտոր «Sally» Ֆիլիմոնչենկոն, Վիտալի «Ant1killer» Սմիրնովը և Սերգեյ «MegioN» Իգնատկոն։

VP-ի CS 1.6-ի կազմը ամենաուժեղներից մեկն էր ԱՊՀ տարածաշրջանում: Արջերը բազմաթիվ ներքին մրցաշարեր են հաղթել, ինչպիսիք են Arbalet Cup CIS 2004 և ASUS Open Winter 2004, ինչպես նաև վատ չեն հանդես եկել միջազգային մրցաբեմում՝ նվաճելով բրոնզե մեդալներ ESWC 2004-ում:

2007թ.-ին Virtus.pro-ում ստեղծվեց Dota Allstars-ի թիմ: Այս դիսցիպլինայում արջերին ներկայացնում էին NS-ը, ARS-ART (Smile)-ը, Vigoss-ը, Admiration-ը և Jolie-ն: DotA-ի մրցաշարերում VP-ն հաճախ էր գրավում բարձր տեղեր, մասնավորապես հաղթանակներ էր տանում MYM Prime Defending շարքի մի քանի մրցաշարերում անընդմեջ։

2009 թվականին ակումբը ցրեց բոլոր թիմերը և ընդմիջում վերցրեց՝ վերսկսելով իր գործունեությունը 2011 թվականի ապրիլին։ Վերածնված ակումբի հիմքը դարձավ CS 1.6 Iron Will դիսցիպլինայի ռոսթերը, որում ներառված էին Իվան «F_1N» Կոչուգովը, Ալեքսեյ «HEL1» Նովիկովը, Վլադիմիր «Vofkin» Շմակովը, Ալեքսանդր «TAL1» Թալիսմանովը և Ալեքսեյ «LeX» Կոլեսնիկովը։ 2012-ին Virtus.pro-ն բացեց նաև Dota 2 դիսցիպլինայի թիմ, որում ներառված էին Յարոսլավ «NS» Կուզնեցովը, Անդրեյ «Dread» Գոլուբևը, Ալեքսանդր «Santa» Կոլտանը, Կուրո «KuroKy» Սալեխի Տախասոմին և Նիկոլայ «Azen» Բելյակովը։

2012 թվականին VP-ն CS 1.6-ից տեղափոխվում է CS:GO: 2014 թվականի հունվարի 25-ին ակումբը պայմանագիր կնքեց լեհական հնգյակի հետ՝ TaZ, NEO, pashaBiceps, Snax և byali: Այս կազմը շահեց VP-ի առաջին գլխավոր մրցանակը՝ ESL One Katowice 2014: Հաջորդ չորս տարիների ընթացքում թիմը հաղթեց բազմաթիվ խոշոր միջազգային մրցաշարերում և հետևողականորեն մտավ համաշխարհային վարկանիշի թոփ-10:

2014-ի սեպտեմբերին Virtus.pro-ն պայմանագիր ստորագրեց NVMI-ի կազմի հետ, որպես Dota 2-ի երկրորդ թիմ՝ VP.Polar, իսկ 2015-ի ապրիլին այս ռոսթերը դարձավ հիմնականը ակումբում։ TI5 մրցաշարում Illidan-ը, God-ը, DkPhobos-ը, Lil-ը և fng-ը փլեյ-օֆֆում հաղթեցին մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկին՝ Team Secret-ին, որը օգնեց Արջերին իրենց պատմության մեջ առաջին անգամ հայտնվել տարվա գլխավոր մրցաշարի թոփ 5-ում:

Այդ նույն տարում VP-ն ունեցավ իր առաջին ռոսթերը League of Legends դիսցիպլինայում։ Արջերի գլխավոր ձեռքբերումն այս դիսցիպլինայում հաղթանակն էր 2017 թվականի մայրցամաքային լիգայի գարնանային սփլիթում:

2016 թվականինին Արջերը չկարողացան որակավորվել TI-ի համար, ինչը հանգեցրեց այդ ժամանակվա թիմի լուծարմանը և նոր կազմի հետ պայմանագրի ստորագրմանը, որը հետագայում կոչվեց «ոսկյա»: Ալեքսեյ «Solo» Բերեզինը հավաքեց թիմ, որի կազմում էին Ռոման «RAMZES666» Կուշնարևը, Վլադիմիր «No[o]ne» Մինենկոն, Պավել «9pasha» Խվաստունովը և Իլյա «Lil» Իլյուկը։ Այս կազմով թիմը հասավ The Kiev Major 2017-ի եզրափակիչ, TI7-ում զբաղեցրեց 5-րդ տեղը՝ պարտվելով միայն մրցաշարի ապագա չեմպիոններին՝ Team Liquid-ին, ինչպես նաև հաղթեց 2017/18 մրցաշրջանի առաջին մեյջորը։

2018-ի սկզբին Dota 2-ի կազմում փոփոխություն տեղի ունեցավ՝ Lil-ի փոխարեն չորրորդ դիրքը զբաղեցնում է RodjER-ը։ Նրա հետ միասին թիմը գերիշխում էր DPC-ի հաջորդ երկու սեզոններում և հաղթեց ևս չորս մեյջորներում՝ դառնալով աշխարհի պատմության մեջ հինգ մեյջորների համագումարով հաշված առաջին չեմպիոնը:

Նույն տարում VP-ն թիմ ունեցավ Fortnite դիսցիպլինայում: Ակումբի այս դիսցիպլինայի առաջին խաղացողներն էին Ջամալ «Jamsi» Սաիդաևը և Արթուր «7ssk7» Կյուրշինը, ովքեր VP թեգի ներքո տեղ զբաղեցրեցին ESL Katowice Royale մեծ մրցաշարի թոփ 10-ում և կարողացան նաև որակավորվել Fortnite-ի աշխարհի առաջնությանը, որտեղ նրանք զբաղեցրին 33-րդ տեղը և վաստակեցին 100.000 դոլար։

2019 թվականի դեկտեմբերին Virtus.pro-ն ցրում է լեհական CS:GO-ի կազմը և պայմանագիր է ստորագրում AVANGAR ռոսթերի հետ։ Այդ թիմի կորիզն էին՝ թիմի ավագ և դիպուկահար Ջամի «Jame» Ալին և մարզիչ Դաստան «dastan» Ակբաևը, ովքեր միասին խաղում էին 2017 թվականից։ Virtus.pro թեգի ներքո թիմը հաղթում է մեծ թվով մրցաշարերում և ամրապնդվում համաշխարհային թոփ-ում:

2020 թվականի ապրիլի 1-ին VP-ն ստեղծում է Dota 2 ակադեմիական ռոսթեր՝ VP.Prodigy: Տաղանդավոր երիտասարդ խաղացողները արագորեն դրսևորվեցին իրենց համաշխարհային ասպարեզում՝ հաղթելով մի քանի մրցաշարերում, իսկ նոյեմբերին նրանք դարձան առաջինը, Virtus.pro-ի հիմնական կազմը։ Նույն թվականի սեպտեմբերին VP.P-ն ստեղծեց CS:GO-ի թիմ: Երիտասարդ տաղանդների հետ աշխատելու հաջողությունը հաստատվում է ակադեմիայի խաղացողների կանոնավոր տեղափոխություններով այլ ակումբներ։

2020 թվականի մայիսին Virtus.pro-ն պայմանագիր է ստորագրում Rainbow Six Siege կազմի հետ։ Նոր թեգի ներքո Արջերը հաղթեցին առաջին իսկ մրցաշարում՝ Russian Major League-ում:

Նույն թվականի դեկտեմբերին VP-ն պայամնագիր է ստորագրում PUBG դիսցիպլինայում հանդես եկող Northern Lights ռոսթերի հետ։ Հաջորդ երկու սեզոնների ընթացքում այս կազմը մշտապես մտել է համաշխարհային դասակարգման թոփ 3, հաղթել է բոլոր եվրոպական մրցանակները և զբաղեցրել երրորդ տեղը PUBG Global Championship 2021 մրցաշարում: 2021 թվականին VP-ում նաև ստեղծվեց PUBG MOBILE-ի թիմ:

2022 թվականին VP-ն բացում է Warface-ի ռոսթեր, որն հաջորդող մի քանի ամիսների ընթացքում ամրապնդվում է որպես ամենաուժեղներից մեկը։

2022 թվականի նոյեմբերի 13-ին Virtus.pro-ի CS:GO-ի խաղացողները (Jame, FL1T, Qikert, fame և n0rb3r7), հանդես գալով չեզոք Outsiders թեգի ներքո, հաղթեցին Ռիո դե Ժանեյրոյում կայացած IEM Rio Major 2022-ի եզրափակիչում՝ դառնալով աշխարհի չեմպիոն և վաստակելով $500,000 մրցանակային գումար:

2022 թվականի դեկտեմբերին Virtus.pro-ն ներկայացրեց կանանց CS:GO-ի թիմին՝ VP.Angels:

Տարբեր ժամանակներում Virtus.pro-ն ուներ կազմեր Paladins, Free Fire, Apex Legends, Artifact, Quake Champions, Hearthstone, Heroes of the Storm, StarCraft 2, World of Tanks, CrossFire, League of Legends: Wild Rift, War Inc, Rage of Titans, FIFA և այլ դիսցիպլինաներում։

2022 թվականից Virtus.pro-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Երևանում, Հայաստանում։ Ակումբի գլխավոր գործընկերն է հանդիսանում Winline բուքմեյքերական ընկերությունը։