VP.Prodigy-ն հայտարարում է CS:GO ուղղության ղեկավարի մրցույթ

VP.Prodigy-ն՝ Virtus.pro-ի ակադեմիական բաժինը, փնտրում է մարդ, ով կղեկավարի մեր երիտասարդական CS:GO-ի ուղղությունը: Ակադեմիայի ղեկավարի խնդիրն է ստեղծել թիմի կառուցվածքը, որը արդյունավետ կաշխատի մեծ թվով խաղացողների հետ և կօգնի նրանց գտնել իրենց տեղը պրոֆեսիոնալ բեմում:

Մեր ակադեմիական ուղղությունն արդեն որոշակի հաջողությունների է հասել երիտասարդ տաղանդների հետ աշխատելու գործում։ CS:GO-ում դա հաստատում են մեր խաղացողների պարբերական տրանսֆերները թոփ HLTV-ի ակումբներ, որոնց շնորհիվ նրանք դուրս են գալիս խոշոր մրցաշարերի փլեյ-օֆֆ և էլ ավելի բարձրանում համաշխարհային վարկանիշային աղյուսակում։ Dota 2-ում VP.Prodigy-ի շրջանավարտներից մեկը խաղում է Virtus.pro-ի հիմնական կազմում, և ևս մի քանիսը խաղում են DPC լիգաների վերին հորիզոնականները զբաղեցնող թիմերի կազմում: Հիմա մեզ անհրաժեշտ է CS:GO նախագծի ղեկավար, ով կարող է երիտասարդների հետ աշխատելու հարցում համակարգված մոտեցում ստեղծել և արդյունքներ ցույց տալ երկար հեռանկարում:

Այդ մարդու ընտրության մեր հիմնական չափանիշներն են.

  • Պրոֆեսիոնալ CS:GO մրցաբեմի իմացություն՝ խաղացողներ, ակումբներ, մրցաշարի օպերատորներ: CS:GO կազմի հետ աշխատանքի փորձը կդիտվի որպես առավելություն;
  • Երիտասարդ տաղանդների սկաուտինգի պրոցեսների իմացություն և նրանց հետ ճիշտ աշխատելու հմտություն, որպեսզի աջակցել խաղացողներին բացահայտել իրենց ողջ ներուժը;
  • Ակումբի երկարաժամկետ զարգացման ռազմավարության շրջանակներում մարզման և աշխատանքային գործընթացներ կառուցելու ունակություն:

Դուք կարող եք լինել ցանկացած ազգության, տարիքի և սեռի, վարել YT ալիք, որը ունի միլիոնավոր բաժանորդներ կամ ընդհանրապես հայտնի չլինել: Մենք բոլոր թեկնածուներին գնահատելու ենք միայն փորձի, մասնագիտական ​​որակների և առաջարկվող պաշտոնին համապատասխանության տեսանկյունից։

Հրավիրում ենք VP.Prodigy CS:GO-ի ղեկավարի պաշտոնի բոլոր թեկնածուներին լրացնել այս ձևաթուղթը: Այն թեկնածուները, որոնց անկետաները մեզ առավել կհետաքրքրեն, մենք կկապվենք նրանց հետ մանրամասն հարցազրույցների համար: Թեկնածուների ընտրությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չենք գտել այդ դերի համար ամենահարմար մարդուն՝ առանց կոշտ ժամանակային սահմանափակումների։

Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր երկրպագուներին աջակցության համար։ Միասին մենք կկարողանանք կառուցել աշխարհի լավագույն ակադեմիան:

CS2