VP.Angels. Virtus.pro-ի CS:GO-ի կանանց թիմ

Virtus.pro-ն հայտարարում է ակումբի շարքերում CS:GO-ի կանանց թիմի՝ VP.Angels-ի հայտնվելու մասին։ Թիմում ընդգրկվել են Քրիստինա «meo» Գնեզդիլովան, Եկատերինա «Katherine» Ռեպևան, Մարիա «uulis» Վասիլկովան, Անյա «ayaka» Տրոֆիմովան և Մարգարիտա «Margo» Իլյինան։ Թիմի բոլոր անդամների համար սա առաջին փորձն է պրոֆեսիոնալ կիբերսպորտային ակումբում։

Virtus.pro մեկնաբանությունները․
«Virtus.pro-ն կրկին անգամ կանանց թիմ ունի: Աղջիկները, որոնց հետ մենք պայմանագիր ենք կնքել, նախկինում չեն խաղացել պրոֆեսիոնալ թիմերում, բայց քրտնաջան աշխատել են տարբեր FACEIT-ի միքսերում և լիգաներում, որպեսզի ապացուցեն իրենց վարպետությունը: Իսկ VP.Angels-ում նրանք կունենան այդ հնարավորությունը։ Աղջիկները պատրաստ են մրցել ամենաբարձր մակարդակով, իսկ մենք համագործակցության բազմաթիվ ծրագրեր ունենք մեր Virtus.pro, VP.Prodigy և VP.Angels թիմերի հետ: Մեր CS:GO-ի ուղղությունը ուժեղանում է, ինչպես նաև ձեր աջակցությունը:

Մինչ Virtus.pro-ին միանալը, աղջիկներն արդեն խաղացել էին Angels թեգի ներքո, և մենք որոշեցինք պահպանել այս հրաշալի անվանումը՝ դրան ավելացնելով հպարտ VP մասնիկը։ Ո՞վ ասաց, որ արջերը չեն կարող թռչել»:

VP.Angels-ի առաջին խաղերը դուք կարող եք տեսնել ESL Impact League Season 3-ում։

VP.Angels-ի կազմը և սոցիալական ցանցերը.

Քրիստինա «meo» Գնեզդիլովա (թիմի ավագ)՝ VK, Twitch, YouTube, Telegram;   

Եկատերինա «Katherine» Ռեպևա՝ VK, Twitch, Telegram;  

Մարիա «uulis» Վասիլկովա՝ VK, Twitch, Telegram;  

Անյա «ayaka» Տրոֆիմովա՝ VK, Twitch, Telegram;  

Մարգարիտա «Margo» Իլյինա՝ VK, Twitch, Telegram;

Երկեբուլան «sunlight» Ժադիգերով (մարզիչ)։ 

VP.Angels