Virtus.pro-ն հայտարարում է fifine-ի հետ գործընկերության մասին

Virtus.pro-ն համագործակցություն է սկսում fifine հետ՝ ստրիմինգի և խաղերի համար նախատեսված աուդիոտեխնիկայի բրենդի հետ: Ընկերությունը ճանաչում է ձեռք բերել իր բարձրորակ և մատչելի լուծումների համար, որոնք օգնում են գեյմերներին և բովանդակության ստեղծողներին ամբողջ աշխարհում բացահայտել իրենց ներուժը:

Նիկոլայ Պետրոսյան, Virtus.pro-ի գլխավոր գործադիր տնօրեն.

«Fifine-ի կարգախոսը՝ «Keep Leveling Up», մոտ է Virtus.pro-ի ոգուն: Ակումբի համար սա միայն խաղերի մասին չէ, այլ նաև մշտական աճի, նոր բաներ փորձելու և համաշխարհային կիբերսպորտի ասպարեզում ավելի մեծ հաջողությունների հասնելու ձգտման մասին է։ Մենք ուրախ ենք ողջունել fifine-ին որպես մեր գործընկեր և վստահ ենք, որ միասին կարող ենք իրականացնել բազմաթիվ հետաքրքիր գաղափարներ, որոնք կոգեշնչեն խաղացողներին և կիբերսպորտի երկրպագուներին ամբողջ աշխարհում»:

Մայրոն Մայ, fifine-ի գլխավոր գործադիր տնօրեն.

«Մենք շատ ուրախ ենք Virtus.pro-ի հետ համագործակցություն սկսելու համար։ Fifine-ն միշտ ձգտել է աջակցել խաղացողների և կոնտենտ-ստեղծողների, նրանց տրամադրելով հուսալի և որակյալ աուդիապրոդուկտներ։  Մեր Keep Leveling Up փիլիսոփայությունը արտացոլում է մեր ձգտումը ոգեշնչել օգտատերերին բացահայտել իրենց ամբողջ ներուժը։ Այս գործընկերության շնորհիվ մենք Virtus.pro-ի հետ միասին ակնկալում ենք ստեղծել էլ ավելի նշանակալի տպավորություններ կիբերսպորտի խաղացողների և երկրպագուների համար»։

Հետևեք մեր սոցիալական ցանցերին, որպեսզի իմանաք ավելին Virtus.pro-ի և fifine-ի համատեղ նախագծերի մասին։

գործընկերություն