«Virtus.pro առա՛ջ» Արջերը մերչ են թողարկել Esports World Cup-ին ընդառաջ

Virtus.pro կիբերսպորտային ակումբը ներկայացնում է մերչերի սահմանափակ քանակություն, որը թողարկվել է Արջերի Esports World Cup մրցաշարի մասնակցության առթիվ: Հավաքածուն ներառում է շապիկ և գեյմերների համար նախատեսված թևք:

Այս մերչը թողարկվում է EWCF-ի հետ մեր ռազմավարական գործընկերության շրջանակներում, որի նշանակությունը մեզ համար շատ բարձր է: Դիզայնը արտացոլում է Սաուդյան Արաբիայի դրոշի գունային գունապնակը, որտեղ ընթանում է կիբերսպորտի աշխարհի առաջնությունը՝ որպես հարգանքի տուրք այս երկրի մշակույթին: Հուսով ենք, որ մեր երկրպագուներին դուր կգա մերչը, որոնց հետ մենք երկրպագում ենք մեր բոլոր թիմերին Esports World Cup-ի ժամանակ:

Մարզաշապիկի առջևի մասում մեր Virtus.pro ակումբի անունն է միահյուսված արաբական տառերով գրված բառի հետ, որը թարգմանաբար նշանակում է «Առաջ»: Նույն բառը կրկնվում է հետևի մասում, և դրա վերևում փոփոխվող գունային գունապնակը համալրվում է մեր ակումբի անվան հետ:

Մերչի թողարկումը համընկնում է EWC-ի շրջանակներում կազմակերպվաց CS2-ի մրցաշարի մեկնարկի հետ: Վաճառքի մեկնարկը նախատեսված է հուլիսի 17-ին։ Հավաքածուի ապրանքները կարող եք նախապես պատվիրել հետևյալ հղումով:

Social