Virtus.pro-ն նոր կազմով վերադառնում է PUBG MOBILE

Արջերը վերադառնում են մրցութային PUBG MOBILE: Մենք դառնում ենք Tencent-ի գործընկեր ակումբ և ստորագրում նոր ռոսթր, որում ներառվել են.

Ալեքսանդր «MILKYWAY» Տրիշին;
Լուկա «KORKA» Անդրեև;
Անդրեյ «FURRIAAA» Նևզորով;
Մաքսիմ «MALOYYY» Խոլոդնյակ;

Քրիստիան-Ռոման «KOMPOT» Կորբու (վերլուծաբան).

Նիկոլայ Պետրոսյան, Virtus.pro-ի գլխավոր գործադիր տնօրեն.


«Մեր երկրպագուները որոշ նորեկների արդեն ճանաչում են VP-ի իրենց ելույթներից, մյուսներին կարող էին տեսնել տարբեր խոշոր մրցաշարերի ժամանակ: Օրինակ՝ PMPL EUROPE 2023 Fall մրցաշարում, որտեղ թիմը գրավեց առաջին տեղը: Այս կազմն ապացուցել է իր մրցունակությունը միջազգային հարթակում, ուստի մենք թիմից հետագա առաջընթաց ենք ակնկալում մեր թեգի ներքո»:

Բացի ուժեղ կազմից, մեկ այլ գործոն էլ կա, որը նպաստեց մեր մրցութային PUBG MOBILE վերադառնալուն, դա Tencent-ի ջանքերի շնորհիվ դիսցիպլինայի զարգացումն էր: Ակումբներն ավելի ու ավելի շատ հնարավորություններ են ստանում իրագործելու իրենց հավակնությունները գործընկերային ծրագրերի միջոցով, իսկ խաղն ինքնին անընդհատ թարմացնում է  ներբեռնումների ռեկորդները:

Մեր երկրպագուները կկարողանան հետևել մեր նոր ռոսթերի խաղերին տարբեր մրցաշարերում և լիգաներում, օրինակ՝ Կատովիցեի PMSL փակ լիգայում, որտեղ ուղիղ հրավեր ստացանք։ Հետևեք մեր առաջընթացին PUBG MOBILE-ում:                                                                                                           

PUBG Mobile