Virtus.pro-ն ներկայացնում է Esports World Cup 2024 մրցաշարի մեկնարկի անոնսային տեսանյութը


Այսօր Virtus.pro-ն մեկնարկում Է Esports World Cup 2024 մրցաշարում, որը ամենամեծ իվենթն է կիբերսպորտի պատմության մեջ:

EWC-ն այս մասշտաբի առաջին առաջնությունն է: Մեր ակումբը ներկայացված է ութ ռոսթերներով, որոնք արդեն երաշխավորել են իրենց մասնակցությունը, և ևս երկուսը ներկայումս խաղում են ընտրական հանդիպումներում՝ աշխարհի լավագույն թիմերի հետ մրցելու իրավունքի համար։ Virtus.pro-ն մեծ թռիչք է կատարել դեպի մուլտիգեյմինգի զարգացման ուղղությամբ, որտեղ յուրաքանչյուր երկրպագու կգտնի իր ցանկացած դիսցիպլինան:

Մրցաշարի մեկնարկին ընդառաջ Virtus.pro-ն պատրաստել է տեսանյութ, որն արվել է ի նշան երկրպագուների հանդեպ հանգանքի և նրանց ակումբի հանդեպ ունեցած զգացմունքների։ Այն ներառում է բազմաթիվ հիշատակումներ Virtus.pro-ի պատմությանից, որը արդեն գոյություն ունի երկու տասնամյակ:

Գլխավոր հերոսի՝ բևեռային արջի հետ միասին, դիտողը թիմի ծնունդից կգնա դեպի համաշխարհային մրցույթներում փառավոր հաղթանակներ և կտեսնի ոլորտում առաջատար դառնալու ճանապարհը: Տեսանյութը համալրված է ակումբի պատմության առանցքային պահերի և հուզական իրադարձությունների հղումներով, որոնք հուզել են երկրպագուների սրտերը, ներառյալ TI9-ում տեղի ունեցած աղեղի հայտնի դրվագը: Առաջին կադրից մինչև վերջինը այս տեսանյութը սիրո խոստովանություն է մեր երկրպագուներին:

Virtus.pro-ի նոր մարտահրավերները կսկսվեն արդեն վաղը Էր-Ռիադում: Երկրպագե՛ք արջերին և դարձե՛ք պատմության մի մասը, որը մենք կերտում ենք միասին հենց հիմա:

Ռիադում կայանալիք Esports World Cup 2024 մրցաշարին կմասնակցեն Virtus.pro-ի հետևյալ թիմերը.

Dota 2

Մրցաշարը կանցկացվի հուլիսի 4-ից հուլիսի 21-ը, մրցանակային ֆոնդը կկազմի 5,000,000 ԱՄՆ դոլար։

CS2

Մրցաշարը կանցկացվի հուլիսի 17-ից 21-ը, մրցանակային ֆոնդը կկազմի 1 000 000 ԱՄՆ դոլար։

Overwatch 2

Մրցաշարը կանցկացվի հուլիսի 24-ից 28-ը, մրցանակային ֆոնդը կկազմի 1 000 000 ԱՄՆ դոլար։

Apex Legends

Մրցաշարը կանցկացվի հուլիսի 31-ից օգոստոսի 4-ը, մրցանակային ֆոնդը կկազմի 2 000 000 ԱՄՆ դոլար։

Street Fighter 6

Մրցաշարը կանցկացվի օգոստոսի 8-ից 11-ը, մրցանակային ֆոնդը կկազմի 1.000.000 ԱՄՆ դոլար։

StarCraft II

Մրցաշարը կանցկացվի օգոստոսի 14-ից 18-ը, մրցանակային ֆոնդը կկազմի 1 000 000 ԱՄՆ դոլար։

PUBG

Մրցաշարը կանցկացվի օգոստոսի 21-ից 25-ը, մրցանակային ֆոնդը կկազմի 2 000 000 ԱՄՆ դոլար։

Rennsport

Մրցաշարը կանցկացվի օգոստոսի 22-ից 25-ը, մրցանակային ֆոնդը կկազմի 500 000 ԱՄՆ դոլար։

Մեր թիմերից ևս երկուսը շուտով կմասնակցեն  EWC-ի որակավորման փուլում Rainbow Six Siege և Honor of Kings դիսցիպլինաներում:

Social