Virtus.pro-ն և Thunderobot-ը երկարաձգում են ռազմավարական համագործակցությունը
Virtus.pro-ն և խաղային համակարգիչների և աքսեսուարների առաջատար բրենդներից մեկը՝ Thunderobot-ը հայտարարում են համագործակցության երկարաձգման մասին։ Thunderobot-ը պաշտոնական կարգավիճակ է ստանում որպես ակումբի գործընկեր անհատական համակարգիչներ, նոթբուքեր, ստեղնաշարեր, համակարգչային մկնիկներ, ականջակալներ, խաղային վահանակներ (gamepad) և խաղային աթոռներ կատեգորիաներում:
Նիկոլայ Պետրոսյան, Virtus.pro-ի գլխավոր գործադիր տնօրեն.
«Մենք ուրախ ենք շարունակել մեր համագործակցությունը Thunderobot-ի հետ: Ակնկալում ենք, որ այս համագործակցությունն էլ ավելի դրական արդյունքներ և նոր հնարավորություններ կբերի մեզ և ակումբի երկրպագուներին»։
Պավել Արսեև, Ռուսաստանում Thunderobot-ի ուղղության տնօրեն.
«Մենք ուրախ ենք, որ մեր համագործակցությունը Virtus.pro-ի հետ կշարունակվի: Պրոֆեսիոնալ կիբերսպորտային ակումբի հետ համագործակցությունը օգնում է մեզ զարգացնել մեր արտադրանքն ու տեխնոլոգիաները, ինչպես նաև առաջ տանել կիբերսպորտային արդյունաբերությունը: Շարունակելով այս համագործակցությունը՝ մենք վստահ ենք, որ կարող ենք ավելի նորարար լուծումներ առաջարկել ամբողջ աշխարհի խաղացողներին: Առա՛ջ, Արջներ»։
Thunderobot-ի հետ միասին մենք նախատեսել ենք նոր ակտիվ նախագծեր, համատեղ միջոցառումներ և հայտարարություններ, որոնք կշարունակեն ուրախացնել Virtus.pro-ի երկրպագուներին։ Հետևեք նորություններին մեր սոցիալական ցանցերում։