Virtus.pro-ն և Kappa-ն հայտարարում են համագործակցության մասին

Virtus.pro-ն և Kappa-ն հայտարարում են համագործակցության մասին: Համագործակցության առաջին փուլը եղավ այն, որ թիմը մասնակցեց ապրանքանիշի նոր արշավին։ Իսկ ավելի ուշ` այս տարվա վերջին, կներկայացվի նաև Kappa-ի և Virtus.pro-ի համատեղ հավաքածուն։

Kappa-ի նոր գարնանային հավաքածուի թողարկմանը նվիրված արշավին մասնակցել են CS:GO-ի խաղացողներ Jame-ը, Qikert-ը, FL1T-ը, n0rb3r7-ը, fame-ը։ Նկարահանումն ընկղմվում է Kappa Virtual Hub՝ ոգեշնչող միջավայր, որտեղ իրական կարողություններն ու տաղանդները վերածվում են սուպերսքիլերի: Խաղացողներն իրենց համար նոր դռներ են բացում և յուրաքանչյուրն իր խաղի կանոններն է սահմանում: Վիրտուալ աշխարհում խաղացողների ուղեկիցն է դառնում Kappa-ի թվային ավատարը, որը ներկայացնում է շարքի կանացի հատվածը։ Նա հերոսներին պատմում է վիրտուալ տարածքի սկզբունքների մասին և հետևում, թե ինչպես են նրանք բացահայտում իրենց հնարավորությունները։ Արշավի հերոսների մասին լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել լենդինգում այս հղումով։

«Ժամանակակից կիբերսպորտսմենները մշտական ​​շարժման, զարգացման և փնտրտուքների մեջ են: Դրանով նրանք մոտ են Kappa ապրանքանիշի արժեքներին: Նրանք կանգ չեն առնում նրա վրա ինչին հասել են, սովորում և փորձում են նոր բաներ ավելի կատարելագործվելու համար, որպեսզի ցույց տան, որ հենց իրենք են ստեղծում խաղի կանոնները։ Արդեն հիմա կիբերսպորտսմենները մեր աչքի առաջ փոխում են իրականության մասին ընկալումը՝ ջնջելով նյութական և թվային աշխարհների միջև սահմանները, այդպիսով ավելի մոտեցնելով մեզ ֆուտուրիստական ​​տիեզերքին, որոնց մասին մենք պատմում ենք մեր հանդիսատեսին մրցաշրջանից մրցաշրջան: Մեզ համար միշտ կարևոր է եղել համագործակցել և աջակցել այն մարդկանց, ում նպատակներն ու շահերը մենք կիսում ենք: Հետևաբար, Virtus.pro-ի, աշխարհի ամենաուժեղ կիբերսպորտային ակումբներից մեկի, հետ համագործակցությունը մեծ և նշանակալի քայլ է Kappa ապրանքանիշի համար։ Դա մեզ թույլ կտա մեր ներդրումն ունենալ ինչպես բուն ակումբի զարգացման, այնպես էլ ընդհանուր առմամբ ինդուստրիայի մեջ, թույլ կտա ավելի իրական դարձնել ապագայի այն աշխարհը, որի մասին մենք շատ ենք խոսում»,- ասել է Kappa ապրանքանիշի բրենդ-մենեջեր Անտոն Չեսնոկովը:

«Kappa-ն դա համաշխարհային բրենդ է, որը գոյություն ունի ավելի քան 100 տարի և որը հանդերձանք է մատակարարում հսկայական թվով սպորտային ակումբներին ամբողջ աշխարհում: Բայց նույնիսկ նման պատկառելի անցած ճանապարհով Kappa-ն մնում է նորարար սպորտային հագուստի աշխարհում: Ոչ միայն հետևում է ժամանակակից թրենդներին, այլև սահմանում է դրանք։ Այդ իսկ պատճառով, մենք ուրախ ենք, որ Kappa-ն իր պատմական ժառանգությունը փոխանցում է թվային աշխարհ, կիբերսպորտի տարածքում նման լայնածավալ համագործակցությամբ՝ դա անելով Virtus.pro-ի հետ միասին: Վստահ ենք, որ ակումբի երկրպագուները կգնահատեն մեր համագործակցության արդյունքները, քանի որ ոճն ու կիրքն դա այն է, որ մեզ միավորում է Kappa-ի հետ»,- ասել է Virtus.pro-ի գլխավոր գործադիր տնօրեն/CEO Նիկոլայ Պետրոսյանը: 

Kappa-ի նոր հավաքածուի համար ոգեշնչման աղբյուր են դարձել արխիվային մոդելները և բրենդի ֆուտբոլային ժառանգությունը: Հավաքածուն պատրաստված է ճանաչելի գունային գամմայով՝ սև, սպիտակ, մոխրագույն և կապույտ։ Միատոն ուրվագիծերը լրացված են ապրանքանիշի լոգոյի տպագրությամբ և քոլոր-բլոկ գունավորմամբ: Տղամարդկանց շարքը ներառում է ֆունկցիոնալ բաճկոններ և տաբատներ՝ ձգվող գործվածքից, սվիթշոթներ և հիմնական հուդիներ՝ պատրաստված հաստ կտորից և պոլո ոճի սպորտային շապիկներ: Կանացի շարքի առանցքային պարագան դա հողմակայուն գործվածքից պատրաստված գլխարկով երկար բաճկոնն է։ Կանանց շարքում կան նաև սպորտային շապիկներ, ունիվերսալ հուդիներ և օվերսայզ ոճի սվիթշոթեր, ծավալուն ջոգգերներ, թեթև բամբակից պատրաստված լեգինսներ և կարգոներ: Բացի հագուստից, հավաքածուն ներառում է տղամարդկանց և կանացի Kappa Vetro սպորտային կոշիկներ, ոնոնք պատրաստված են վինտաժային վազքի մոդելների ոճով։ Մոդելները պատրաստված են չեզոք երանգներով՝ սևը սպիտակ ներբանով և մոնոխրոմ սևով։ 

Հավաքածուն արդեն հասանելի է Sportmaster խանութներում, կայքում և բջջային հավելվածում, ինչպես նաև Urban Vibes խանութներում և կայքում։

CS2