Փոփոխություններ Virtus.pro-ի Dota 2-ի կազմում

Virtus.pro-ն հայտարարում է Dota 2-ի ռոսթերում փոփոխությունների մասին. Ալիկ «V-Tune» Վորոբեյը և Վլադիսլավ «Antares» Կերտմանը, որոնք մեր թիմի կազմում խաղացել էին  FISSURE Universe Ep. 5 մրցաշարում ստենդինների դերում, դառնում են հիմնական կազմի լիարժեք խաղացողներ: Իվան «OneJey» Ժիվիցկին և Այբեկ «TA2000» Տոկաևը տեղափոխվել են ինակտիվ:

Գեորգի «drAmer» Ֆալեև, Virtus.pro-ի Dota 2-ի ղեկավար.

«FISSURE Universe Ep. 5 մրցաշարում մեր ելույթից հետո թիմի հետ քննարկեցինք մեր խաղը և այս կազմի հեռանկարները: Խաղացողները համաձայնեցին, որ այս կազմը մեծ ներուժ ունի՝ թե՛ թիմի ներսում տիրող մթնոլորտի, թե՛ խաղային որակի առումով: Միաձայն որոշում կայացրինք շարունակել խաղալ Ալիկի և Վլադի հետ:

Մենք ուրախ ենք, որ կողմնորոշվել ենք ռոսթերի հարցում ամենակարևոր խաղերից առաջ և պատրաստ ենք լիովին կենտրոնանալ խաղի վրա»:

Virtus.pro Dota 2 կազմը.

Ալիկ "V-Tune" Վորոբեյ (քերրի);
Արտյոմ «lorenof» Մելնիկ (միդ);
Նիկիտա «Daxak» Կուզմին (օֆլեյն);
Վլադիսլավ «Antares» Կերտման (չորրորդ դիրք);
Վլադիսլավ «Rein» Կոսիգին (հինգերորդ դիրք).

Dota2