Virtus.pro-ի կազմը FISSURE Universe Ep. 5 մրցաշարում

Virtus.pro-ն հայտարարում է Dota 2-ի կազմում ժամանակավոր փոփոխությունների մասին` FISSURE Universe Ep. 5 մրցաշարից առաջ․ Ալիկ «V-Tune» Վորոբեյը և Վլադիսլավ «Antares» Քերտմանը միանում են թիմին մրցաշարի ողջ ընթացքի համար՝ փոխարինելով Այբեկ «TA2000» Տոկաևին և Իվան «OneJey» Ժիվիցկիին։

TA2000-ը բաց կթողնի մրցաշարը առողջական խնդիրների պատճառով։ Այբեկը բուժում է անցնում մրցաշրջանի վճռորոշ հատվածից առաջ, որքան հնարավոր է շուտ խաղադաշտ վերադառնալու համար։ Չորրորդ դիրքի փոխարինման դեպքում մենք որոշեցինք փորձել խաղացողների այլընտրանքային համակցություններ և փորձարկել Վլադի հետ տարբերակը, ով արդեն լավ հայտնի է մեր ակումբի երկրպագուներին։ Այս որոշումը մեզ թույլ կտա պահպանել մեր թիմային աշխատանքի ամբողջականությունը՝ ամառային կարևորագույն խաղերից առաջ։

Virtus.pro-ի կազմը FISSURE Universe Ep. 5 մրցաշարում:

Ալիկ «V-Tune» Վորոբեյ (ստենդին, քերրի);

Արտյոմ «lorenof» Մելնիկ (միդ);

Նիկիտա «Daxak» Կուզմին (օֆլայն);

Վլադիսլավ «Antares» Կերտման (ստանդին, չորրորդ դիրք);

Վլադիսլավ «Rein» Կոսիգին (հինգերորդ դիրք):

Dota2