Virtus.pro-ի կազմը Clavision Snow Ruyi Invitational մրցաշարում

Չինաստանում անցկացվող Clavision Snow Ruyi Invitational LAN-մրցաշարում սապորտների դիրքերը կզբաղեցնեն Վլադիսլավ «Rein» Կոսիգինը և Դմիտրի «DR.bum» Տաժիբաևը:

Ալեքսանդր «StrangeR» Սոլոմոնով, Dota 2 ուղղության ղեկավար.

«Էր-Ռիադից թիմը վերադառնալուց հետո մենք ընդամենը մի քանի օր ժամանակ ունեինք փոխարինող խաղացողների վերաբերյալ որոշում կայացնելու համար, քանի որ ժամանակին պետք է Չինաստանի վիզա ձևակերպեինք։ Մեր ընտրությունը ընկավ այն սապորտների վրա, ովքեր խաղում էին One Move-ում: Մենք նրանց հետ մի քանի ստուգողական խաղեր խաղացինք և կանգնեցինք նրանց թեկնածության վրա։

Այս կազմը հավաքվել է բացառապես գալիք մրցաշարում հանդես գալու համար, քանի որ մենք պարտավորություններ ենք վերցրել կազմակերպչի հանդեպ և մտադիր ենք դրանք կատարել։ Խաղացողների փնտրտուքը, ովքեր հաջորդ մրցաշրջանում կպաշտպանեն պաշտպանել Virtus.pro-ի գույները, դեռ շարունակվում են»:

Virtus.pro-ի կազմը Clavision Snow Ruyi Invitational մրցաշարում.

Իլյա «Kiritych~» Ուլյանով;

Իլյա «squad1x» Կուվալդին;

Եվգենի «Noticed» Իգնատենկոն;

Վլադիսլավ «Rein» Կոսիգին (ստենդին);

Դմիտրի «DR.bum» Տաժիբաև (ստենդին);

Սերգեյ «G» Բրագին (մարզիչ):

Dota2