Փոփոխություններ Virtus.pro-ի CS:GO-ի կազմում

Դավիթ «n0rb3r7» Դանիելյանը վերադառնում է Virtus.pro-ի հիմնական CS:GO-ի կազմ։ Նա կփոխարինի Ալեքսեյ «Qikert» Գոլուբևին, ով տեղափոխվել է պահեստային նստարան։

Նիկոլայ Պետրոսյան, Virtus.pro-ի գլխավոր գործադիր տնօրեն.

«Մենք ի սկզբանե հայտարարել եինք, որ Դավիթը մնում է մեր CS:GO-ի հիմնական կազմի խաղացող: Հենց որ նա վերականգնվեց վնասվածքից, մենք նրան անմիջապես վերադարձրինք թիմ։ Հատուկ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ալեքսեյ «Qikert» Գոլուբևին պրոֆեսիոնալիզմի և նվիրվածության համար։ Նա հերթական անգամ հաստատեց իր բարձր խաղամակարդակը Ռիադում։ Բայց հիմա մենք վերադառնում ենք թիմի կազմի այն տարբերակին, որի հետ նախատեսում ենք աշխատել երկարաժամկետ հեռանկարում։

Ես ուզում եմ ձեզ ավելի մանրամասն պատմել նման որոշման նախադրյալների մասին։ Անցյալ տարվա BLAST Premier-ի արդյունքներով մենք հայտնվեցինք խաչմերուկում: Ի սկզբանե ակումբի ղեկավարությունը և մարզչական շտաբը (որում այն ժամանակ ընդգրկված էին Jame-ը և dastan-ը, իսկ այժմ նրանց է միացել PASHANOJ-ը) ծրագրում էին փոխարինել Qikert-ին, սակայն վերջին պահին մարզչական շտաբին հաջողվեց ղեկավարությանը համոզել, որ ավելի արդյունավետ կլինի փոխարինել Դավիթին։ Այդ որոշումը անհաջող դուրս եկավ, որի պատճառով մենք կորցրինք ավելի քան վեց ամիս։

Պետք է կրկնվեմ, որ մենք բարձր ենք գնահատում «Qikert»-ին, նա հիանալի խաղացող է: Բայց մենք հասկանում ենք, որ երկար տարիներ խաղալով նույն կազմում, նույնիսկ պրոֆեսիոնալները կորցնում են մոտիվացիան և նոր մարտահրավերներ են փնտրում: Ուստի, թեև Qikert-ը դեռևս կապված է ակումբի հետ երկարաժամկետ պայմանագրով, մենք բաց ենք առաջարկների համար և պատրաստ ենք դիտարկել նրա տեղափոխության տարբեր տարբերակներ:

Virtus.pro-ի CS:GO-ի ներկայիս կազմը.

Ջամի «Jame» Ալի (թիմի ավագ);
Եւգենի «FL1T» Լեբեդև;
Դավիթ «n0rb3r7» Դանիելյան;
Պյոտր «fame» Բոլիշև;
Նիկոլայ «mir» Բիտյուկով;
Ալեքսեյ «Qikert» Գոլուբև (պահեստային);

Դաստան «dastan» Ակբաև (մարզիչ);
Պավել «PASHANOJ» Լեգոստաև (վերլուծաբան):

CS2