Virtus.pro նոր ստրիմեր ունի

Virtus.pro-ի մեդիա բաժինը նոր համալրում ունի՝ Անտոնիո Խուան «Toniki» Սերան ակումբին միանում է ստրիմերի կարգավիճակում։

Նիկոլայ Պետրոսյան, Virtus.pro-ի գլխավոր գործադիր տնօրեն.

«Overwatch 2-ը VP-ի համար հանդիսանում է ամենաառաջնահերթ և խոստումնալից ոլորտներից է: Որպես գործընկեր ակումբի մեր կարգավիճակը համապատասխանելու և այս դիսցիպլինայում Արջերի երկրպագուների աճող համայնքին աջակցելու համար մենք հրավիրեցինք հարյուր հազարավոր բաժանորդներ ունեցող հաջողակ ստրիմերի: Այս համագործակցությունը մեզ թույլ կտա ամրապնդել մեր կապը գոյություն ունեցող երկրպագուների հետ, ինչպես նաև կօգնի մեզ ընդլայնվել դեպի նոր շրջաններ և ավելի շատ մարդկանց ծանոթացնել մեր ակումբի հետ»:

Անտոնիո Խուան «Toniki» Սերա, Virtus.pro ստրիմեր․

«Միասին մենք կզգանք իրական մրցակցային Overwatch: Մենք ունենք լավագույն թիմ, և հիմա կլինի նաև լավագույն բովանդակությունը։ VAMOS!»

Toniki-ն իսպանացի հանրաճանաչ ստրիմեր և յութուբեր է, ով մասնագիտացած է Overwatch 2-ի կոնտենտի մեջ: Մինչ Twitch-ում հեռարձակում անելը, նա աշխատել է Call of Duty-ի և Battlefield-ի քասթեր: Նրա հեռարձակումները պարբերաբար գրավում են տասնյակ հազարավոր դիտողների, իսկ YouTube-ի տեսանյութերը հավաքում են տասնյակ և հարյուր հազարավոր դիտումներ։

Toniki-ի սոցիալական ցանցերը.

Overwatch 2