Virtus.pro-ն Apex Legends-ում նոր մարզիչ ունի

Virtus.pro-ն հայտարարում է Apex Legends-ի մարզչի հետ պայմանագիր կնքելու մասին. Արջերին է միանում Քարիմ «Kapreme» Մարդամ-Բեյը։
Kapreme-ը փորձառու մարզիչ և վերլուծաբան է, ինչպես նաև նախկին պրոֆեսիոնալ խաղացող, ով խաղում է Apex Legends-ի մրցակցային բեմում 2020 թվականից։ Նա լավ ծանոթ է Հյուսիսային Ամերիկայի բեմին, իսկ անցյալ մրցաշրջանում նա արդեն ընդգրկվել է Սապորոյում կայացած խոշոր մրցաշարի՝ ALGS: 2024 Championship-ի թոփ-6-ում։
Մրցաշրջանի վճռորոշ ժամանակահատվածում նրա հիմնական խնդիրներն են՝ օգնել թիմին պահպանել խաղային կայուն մակարդակ և հասնել այն որդյունքներին, որը անհրաժեշտ է Esports World Cup 2025 մրցաշարին հաջող որակավորվելու, ինչպես նաև մրցաշրջանի բոլոր խոշոր LAN մրցաշարերում բարձր տեղեր զբաղեցնելու համար։
Virtus.pro-ի Apex Legends-ի կազմը․
Էվան «slayr» Ռայլս;
Տրենտոն «lou» Կլեմենց;
Զաքարի «Zach» Մեյզեր;
Կարիմ «Kapreme» Մարդամ-բեյ (մարզիչ)։