mir-ը լքում է Virtus.pro-ն
Virtus.pro-ի CS2-ի պահեստային խաղացող Նիկոլայ «mir» Բիտյուկովը հեռանում է մեր ակումբից
Նիկոլայ Պետրոսյան, Virtus.pro-ի գլխավոր գործադիր տնօրեն.
«mir-ի հետ մեր ճանապարհներն այսօր բաժանվում են: Նիկոլայը միշտ եղել է վստահելի և աշխատասեր խաղացող, ում համար առաջնային են եղել թիմի շահերը։
Նա միացավ թիմին այն ժամանակ, երբ մենք օպտիմալ ուղիներ էինք փնտրում մեր հիմնական դիսցիպլինաներից մեկի հետագա զարգացման համար, մեզ հետ հաղթեց մի քանի մրցաշարերում և հաստատեց, որ ունակ է հանդես գալ տիր-1 մակարդակում:
Ես շնորհակալություն եմ հայտնում նրան թիմում կատարած աշխատանքի համար և հաջողություն եմ մաղթում հետագա գործունեության մեջ»:
Նիկոլայ «mir» Բիտյուկով.
«Virtus.pro-ում իմ անցկացրած ժամանակը ինձ համար շատ արդյունավետ էր: Մենք խաղացել ենք խոշոր մրցաշարերում, նվաճել գավաթներ և անընդհատ ձգտել հետագա զարգացմանը: Ես միշտ սիրով կհիշեմ իմ կարիերայի այս շրջանը։
Արջերին մաղթում եմ հաղթանակներ մրցաշարերում»։
Նիկոլայ «mir» Բիտյուկովը Virtus.pro-ում հանդես է եկել 2023 թվականի հուլիսի 1-ից։ Թիմի հետ նա դարձաել է FiReLEAGUE Battle 2023, CCT Season 1 Online Finals #2, Roobet Cup 2023 և ESL Challenger at DreamHack Atlanta 2023 մրցաշարերի չեմպիոն: Ապրիլին mir-ը տեղափոխվեց ռեզերվ՝: Այդ ժամանակվանից ակումբն ու խաղացողը տարբեր տարբերակներ են դիտարկել Նիկոլայի կարիերան շարունակելու համար` մշտապես թափանցիկ մնալով փոխադարձ շփման մեջ։ Համագործակցությունը դադարեցնելու որոշումը երկկողմանի էր և երկու կողմերին էլ բավարարում է։