Virtus.pro կիբերսպորտային ակումբը առաջարկներ կհավաքի միջազգային վաճառքով զբաղվող գովազդային գործակալություններից

Virtus.pro-ն՝ ամենահին և ամենատիտղոսակիր միջազգային կիբերսպորտային ակումբներից մեկը, սկսում է հավաքել առաջարկներ այն գործակալություններից, որոնք հետաքրքրված են ամբողջ աշխարհում ակումբի գովազդային գույքի վաճառքով: Ընտրված գործակալությունը սերտորեն կհամագործակցի Virtus.pro-ի ներքին մարքեթինգի բաժնի հետ ակումբի մեդիա հզորությունը վաճառելու առաջնահերթ տարածաշրջաններում.

- Արևելյան և Արևմտյան Եվրոպա (առաջին փուլ);
- ԱՄՆ, Լատինական Ամերիկա և Ասիա (երկրորդ փուլ):

* Կարող են ընտրվել տարբեր գործակալություններ առանձին տարածաշրջանների հետ աշխատելու համար:

Ընտրված գործակալությունը կկարողանա իր հաճախորդներին առաջարկել Virtus.pro-ի հովանավորությունը, ակումբի թվային և ստրիմինգային ռեսուրսների առաջխաղացումը (ավելի քան 2 միլիոն բաժանորդ ամբողջ աշխարհում), օֆլայն ակտիվացումներ, Virtus.pro-ի աստղային խաղացողների կողմից անձնական ներկայացուցչություն, հատուկ նախագծեր և այլ տարբերակներ:

Գործակալության առաջարկներն ընդունվում են sales@virtus.pro էլ. հասցեով և պետք է իրենց մեջ ներառեն.

— Գործակալության մասին ընդհանուր տեղեկություններ (անունը, հիմնադրման տարեթիվը, գլխամասային գրասենյակի գտնվելու վայրը);

— ներկայության և փորձաքննության տարածաշրջանների մասին տեղեկատվություն;

— Հաճախորդների ցուցակ;

— Սպորտային և կիբերսպորտային հովանավորության գործերի պորտֆոլիո:

Իր հիմնադրումից՝ 2003 թվականից ի վեր, Virtus.pro-ին հաջողվել է դառնալ ամենատիտղոսակիր միջազգային կիբերպորտային  ակումբներից մեկը: Ակումբի թիմերը Dota 2, Counter-Strike: Global Offensive և այլ մրցությունների միջազգային խոշոր մրցաշարերի բազմակի չեմպիոններ են: Virtus.pro-ն վաստակած մրցանակային գումարի չափով աշխարհի լավագույն 10-յակում է՝ ավելի քան 18 միլիոն դոլար: Այս պահին ակումբն ունի թիմեր Dota 2, CS:GO, Rainbow 6 Siege, PUBG MOBILE, Warface, CS:GO ակադեմիա — VP.Prodigy, ինչպես նաև կանանց CS:GO-ի թիմ՝ VP.Angels: Virtus.pro-ի գլխամասային գրասենյակը գտնվում է ք. Երևանում, Հայաստան:

Մենք հպարտ ենք, որ այս տարիների աշխատանքի ընթացքում մեր գործընկերների մեջ են եղել այնպիսի բրենդներ, ինչպիսիք են Adrenaline Rush, APC, BENQ, Bybit, HAVAL, HyperX, Kingston, LG, Media Markt, METRO, Mr. Cat, SteelSeries, Tinkoff, Winline և շատ ուրիշներ:

Social