Փոփոխություններ Virtus.pro-ի CrossFire-ի կազմում

Virtus.pro-ն հայտարարում է CrossFire-ի ռոսթերում տեղի ունեցած փոփոխությունների մասին. Նգուեն «Tom» Մին Հիեուն և Նգուեն «NiceXD» Հոանգ Անյը միացել են թիմին: Չան «Piemmmm» Թհիեն Ֆուկը և Նգուեն «DUCTOAN» Դիկ Տոանը լքում են կազմը:
Մեր ակումբը վերադարձել է CrossFire դիսցիպլինա այս տարվա մայիսին, որը իր մեջ ներառում է որակավորումը և վստահ ելույթերը Esports World Cup մրցաշարում: Այնուամենայնիվ, այս պահին թիմը իր ներուժից ցածր է հանդես գալիս, և կազմին նոր թափ հաղորդելու համար մենք որոշեցինք կատարել որոշ կետային փոփոխություններ:
Tom-ը և NiceXD-ը բարձրակարգ խաղացողներ են, ովքեր ունեն տիր-1 մակարդակի լավ փորձ: Այս փոփոխությունները պետք է թարմացնեն մեր թիմը, բարելավեն խաղային փոխգործակցությունները և օգնեն մեզ մոտենալ այն նպատակներին, որոնք դրվել են թիմի հետ պայմանագիր ստորագրելիս:
Հետևեք հետագա նորություններին և աջակցեք թիմին առաջիկա մրցաշարերում, որոնցից ամենամոտը կլինի՝ CrossFire Vietnam Professional League 2025 Season 2-ը, որը մեկնարկում է հունիսի 21-ին։
Virtus.pro CrossFire-ի կազմը՝
Լիոնգ «LDX» Դիկ Տուան (Back Up);
Նգուեն «Nevis» Թհան Լուան (Back Up);
Ֆամ «HIEUMEO» Վան Հիեու (Tanker);
Ֆան «JRK» Տան Նգուեն (Sniper);
Նգուեն «Tom» Մինյ Հիեու (Sniper);
Նգուեն «NiceXD» Հոանգ Անյ (Tanker);
Հուինյ «TAM» Հիու Ֆիոկ (մարզիչ):