Antares-ը Virtus.pro-ի նոր խաղացողն է

Virtus.pro Dota 2-ի կազմում տեղի է ունեցել փոոփոխություն Օլեգ «sayuw» Կալենբետին փոխարեն թիմին է միանում Վլադիսլավ «Antares» Կերտմանը:

Նիկոլայ Պետրոսյան, Virtus.pro-ի գլխավոր գործադիր տնօրեն.

«Dota 2-ի խաղացողների ուսերին ակնկալիքների մեծ բեռ կա, քանի որ նրանց հետևում հաղթական ավանդույթներն ու ժառանգությունն են, որ մեր ակումբը կառուցել է տարիների ընթացքում: Ձեռքբերումն անհնար է առանց փոփոխությունների և հիմա դրա համար ճիշտ ժամանակն է: Թիմն ունի հստակ նպատակներ՝ հաղթահարելու EWC-ի և TI-ի մրցաշարերի որակավորուման փուլերը»:

Ալեքսանդր «StrangeR» Սոլոմոնով, Dota 2 ուղղության ղեկավար.

«Ես վստահորեն կարող եմ Օլեգին անվանել պրոֆեսիոնալ, ով շատ բան է արել թիմի համար: Հատկապես կցանկանայի նշել նրա նշանակալի ներդրումը The International 2023 մրցաշարում մեր վերջնական արդյունքի մեջ: Մաղթում եմ նրան միայն հաջողություններ և հաղթանակներ:

Antares-ը դեռ երիտասարդ խաղացող է, բայց արդեն մրցաշարերում խաղալու հարուստ փորձ ունի: Վստահ եմ, որ նա արագ կհարմարվի մեր թիմին և մարզումային գործընթացին, ինչը դրական կանդրադառնա նրա ելույթների վրա արդեն մոտ ապագայում»։

Օլեգ «sayuw» Կալենբետը տեղափոխվել է պահեստայինների նստարան։

Virtus.pro Dota 2-ի թարմացված կազմը.

Իլյա «Kiritych~» Ուլյանով;

Իլյա «squad1x» Կուվալդին;

Եվգենի «Noticed» Իգնատենկո;

Վլադիսլավ «Antares» Կերտման;

Արտյոմ «fng» Բարշակ;

Սերգեյ «G» Բրագին (մարզիչ);

Օլեգ «sayuw» Կալենբետ (պահեստային):

Dota2