VP.Prodigy-ն ներկայացնում է CS:GO-ի նոր մարզիչին

VP.Prodigy-ն հայտարարում է նոր CS:GO-ի մարզչի անունը, նա Դմիտրի «44» Ձուցևն է։ Նրա պատասխանատվության ոլորտը կներառի խաղացողների սկաուտինգը և թիմի համալրումը, մարզումների գործընթացի կառուցումը և երիտասարդ տաղանդների ներուժի բացահայտումը:

Դմիտրի «44» Ձուցև, VP.Prodigy-ի CS:GO-ի մարզիչ.

«Ես շատ ուրախ եմ, որ ինձ հնարավորություն ընձեռնվեց Virtus.pro-ի մի մասնիկը դառնալու: Իմ հիմնական նպատակն է ձևավորել երիտասարդների լիարժեք թիմ և կառուցել VP.Prodigy-ի հիմքի վրա ակադեմիա, որը կօգնի երիտասարդ տաղանդներին դառնալ համաշխարհային մակարդակի իրական կիբերսպորտային մարզիկներ: Խոստումնալից խաղացողների մեծ մասը չի կարողանում իրացնել իր ներուժը, քանի որ կարիերայի վաղ փուլերում բացակայում է մարզումների նկատմամբ համակարգված մոտեցումը: Իմ խնդիրն է օգնել նրանց հաղթահարել բոլոր խոչընդոտները իրենց երազանքի ճանապարհին»:

Դմիտրին արձագանքել է Virtus.pro-ի սոցիալական ցանցերում ապրիլին մեր տեղադրված թափուր աշխատատեղի հայտարարությանը։ Հետո նա, ինչպես մյուս դիմորդները, անցել է մի շարք հարցազրույցների միջով և ներկայացրել VP.Prodigy-ի զարգացման իր տեսլականը։ Համապարփակ գնահատման արդյունքների հիման վրա VP-ի ղեկավարությունը մի քանի տասնյակ թեկնածուներից, որոնք ուղարկել էին իրենց հարցաթերթիկները, ընտրեց Դմիտրիին որպես VP.Prodigy-ի նոր ղեկավար:

Մինչ VP.Prodigy-ին միանալը Դմիտրի «44» Ձուցևն աշխատել է Team QUAZAR թիմի հետ: Նրա հետ թիմը որակավորվել է եվրոպական RMR մրցաշարին, ինչպես նաև մտել թոփ-եռյակ  SCL Season 3: Masters Division և IESF World Esports Championship 2022 մրցաշարերի:

CS2