Virtus.pro-ն պայմանագիր է կնքում CrossFire-ի թիմի հետ

Virtus.pro շարունակում է ընդլայնել իր կիբերսպորտային ռոստերների պուլը. մեր ակումբն այժմ ներկայացված է CrossFire տակտիկական շութերում։

Նիկոլայ Պետրոսյան, Virtus.pro-ի գլխավոր գործադիր տնօրեն.

«Մենք կայուն ամրացնում ենք մեր դիրքերը որպես աշխարհի առաջատար մուլտիգեյմինգային ակումբներից մեկը՝ պարբերաբար պայմանագիր կնքելով տարբեր դիսցիպլինայի կազմերի հետ։ Այսօր մենք ուրախությամբ ներկայացմնում ենք CrossFire-ի ռոսթերը, որը մեծ լսարան և ներկայություն ունի Esports World Cup-ում։ Այս դիսցիպլինայում մեր պլանավորման հորիզոնը տարածվում է առաջիկա մրցաշրջանների վրա, բայց առայժմ մենք հիմնականում կենտրոնացած ենք որակավորման փուլ անցնելու և Ռիադում ինչպես նաև в Crossfire Vietnam League-ում լավ հանդես գալու վրա»։

Virtus.pro CrossFire-ի կազմը․

Լիոնգ «LDX» Դիկ Տուան (Back Up);

Նգուեն «Nevis» Թհան Լուան (Back Up);

Նգուեն "DUCTOAN" Դիկ Տոան (Tanker);

Ֆամ “HIEUMEO” Վան Հիեու (Tanker);

Ֆան "JRK" Տան Նգուեն (Sniper);

Չան "Piemmmm" Թհիեն Պուկ (Sniper);

Հին «TAM» Հիու Ֆիոկ (կազմի մենեջեր)։

Մեր նոր կազմի առաջիկա մրցաշարը կլինի Crossfire Vietnam League Season 2-ը, որտ տեղի կունենա հունիսի սկզբին, որտեղ կմրցեն տարածաշրջանի լավագույն թիմերը։