Virtus.pro-ն չի մասնակցի Ստոկհոլմում կայանալիք ESL Pro League մրցաշարին։

Ցավոք մեր թիմը ստիպված է դուրս գալ ESL Pro League CS:GO մրցաշարից, որը նախատեսված է մեկնարկել Ստոկհոլմում առաջիկա օրերին։
Շվեդիայի սահմանը հատելիս սահմանապահ պաշտոնյաները հարցեր են բարձրացրել երեք խաղացողների բժշկական ապահովագրության վերաբերյալ։ Սակայն նույն պոլիսները նախկինում ընդունվել էին Շենգենյան երկրների սահմանապահ պաշտոնյաների կողմից։ Նոր ապահովագրական պոլիսները տրամադրվել են հնարավորինս արագ, բայց այդ ժամանակ մուտքը մերժելու որոշումն արդեն կայացվել էր և խաղացողների վիզաները չեղյալ էին հայտարարվել։
Այս պահին մենք ներգրավել ենք տեղացի իրավաբանի, որը մասնագիտացած է միգրացիոն հարցերում, իրավիճակը կարգավորելու և սահմանապահ ծառայության որոշումը չեղարկելու համար։
Մենք ցավում ենք, որ մեր երկրպագուները չեն տեսնի մեր թիմին այս մրցաշարում և շնորհակալություն ենք հայտնում այս դժվարին ժամանակահատվածում ձեր աջակցության համար։