PASHANOJ-ը Virtus.pro-ի CS2 թիմի նոր մարզիչն է

Virtus.pro-ն հայտարարում է CS2 դիսցիպլինայի մեր թիմի մարզչական շտաբում փոփոխությունների մասին։

Թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել Պավել «PASHANOJ» Լեգոստաևը, ով նախկինում աշխատել է թիմի հետ որպես վերլուծաբան։

Նախկինում գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցրած Անդրեյ «XomA» Միրոնենկոյին պահեստայիններ տեղափոխելու որոշումը կայացվել է թիմի խաղացողների հետ մանրամասն քննարկումից հետո։

Նիկոլայ Պետրոսյան, Virtus.pro-ի գլխավոր գործադիր տնօրեն.

«XomA-ն տաղանդավոր մարզիչ է, ով խորությամբ հասկանում է խաղը: Մենք անկեղծորեն շնորհակալություն ենք հայտնում նրան իր աշխատանքի և նվիրվածության համար։ Ներկայումս Virtus.pro-ի ղեկավարությունը Անդրեյի հետ զբաղված է կարիերան շարունակելու լավագույն տարբերակի փնտրտուքով։

Այժմ ակումբը պետք է կենտրոնանա CS2-ի հայտացուցակի առջև ծառացած ընթացիկ մարտահրավերների վրա, ուստի մենք զերծ կմնանք այս իրավիճակի վերաբերյալ լրացուցիչ մեկնաբանություններից»:

Virtus.pro-ն CS2-ի թիմի համար կսկսի փնտրել նոր  վերլուծաբան, որի պաշտոնը դեռևս թափուր է:

PASHANOJ-ը արդեն սկսել է իրականացնել գլխավոր մարզչի իր նոր պարտականությունները։

CS2