Virtus.pro-ի նոր մարզաշապիկը

Virtus.pro կիբերսպորտային ակումբը, որն այս տարի նշում է իր 20-ամյակը, և սպորտային հագուստի Kappa ապրանքանիշը, ներկայացնում են նոր մարզաշապիկ, որը կկրեն Արջերի բոլոր թիմերը 2024 թվականին:

Քսենիա Վարդանովա, Virtus.pro-ի ապրանքանիշի ուղղության ղեկավար.

«Նոր մարզաշապիկը միշտ մեծ իրադարձություն է ինչպես ակումբի, այնպես էլ նրա երկրպագուների համար: Բոլորը սովոր են, որ Virtus.pro-ի համազգեստի վրա արտացոլվում են ակումբային դասական գույներն ու նրա երկար տարիների պատմությունը։ Բայց այս տարին մեզ համար առանձնահատուկ է, ուստի մենք գնացինք մի յուրօրինակ էքսպերիմենտի։

Նոր դիզայնում գերակշռում են բաց երանգները, իսկ նուրբ նարնջագույնը, որը կալեիդոսկոպիկ նախշով ծածկում է մարզաշապիկի մակերեսը, ասես յուրօրինակ կամուրջ լինի ավանդական դիզայնի և ժամանակակից թրենդերի միջև: Դասական դիզայնի էլեմենտները, որոնք բնորոշ են Virtus.pro-ին և Kappa-ին, միաձուլվել են մի ամբողջականության մեջ՝ ստեղծելով թարմ և հանդուգն ոճ, որը մենք հուսով ենք, որ մեր երկրպագուները կգնահատեն»:

Անտոն Չեսնոկով, Kappa ապրանքանիշի ավագ բրենդ-մենեջեր.

«Virtus.pro-ի հետ մեր համագործակցության շրջանակներում, մենք աշխատում ենք ակումբի խաղացողների և նրանց երկրպագուների համար յուրահատուկ համազգեստ ստեղծելու ուղղությամբ, արտադրանքի մեջ արտացոլելով Kappa ապրանքանիշի բազմամյա փորձը սպորտային և նորաձևության աշխարհի խոշորագույն ներկայացուցիչների հետ: Այս մարզաշապիկը դառնում է  ավելի վաղ ներկայացված համագործակցության հավաքածուի տրամաբանական շարունակությունը, լրացնելով կերպարը ամենանշանավոր և ոճային տարրով, որը տեղ կգտնի ցանկացած մարդու զգեստապահարանում, ով ցանկանում է մաս կազմել աշխարհի ամենահայտնի կիբերսպորտային ակումբներից մեկին»:

Դիզայնը մշակվել է Kappa ապրանքանիշի կողմից, որի հետ միասին այս տարվա սկզբին ներկայացրել ենք հագուստի հավաքածու։ Մեծ թվով տարբեր սպորտային ակումբներ հանդես են գալիս Kappa ապրանքանիշի համազգեստներով, այդ թվում "Վենեցիա" ՖԱ, "Մոնակո" ՖԱ և շատ այլ հայտնի եվրոպական թիմեր։

Մարզաշապիկի առցանց վաճառքը կսկսվի դեկտեմբերի 23-ից, Սպորտմաստեր-ի պաշտոնական կայքում: Բացի այդ, Սպորտմաստեր PRO խանութներում բոլորը կկարողանան իրենց նիկը տեղադրել մարզաշապիկի վրա՝ հատուկ տպագրական կենտրոններում։ Տպագրական կենտրոններով համալրված Սպորտմաստեր PRO խանութների հասցեները, որտեղ դուք կարող եք տեղադրել ձեր նիկը մարզաշապիկի վրա, հասանելի են այս հղումով:

CS2