Kappa ապրանքանիշը և Virtus.pro միջազգային կիբերսպորտային ակումբը շարունակում են համագործակցությունը և ներկայացնում նոր հավաքածու

Իտալական Kappa ապրանքանիշը և Virtus.pro միջազգային կիբերպորտային ակումբը հայտարարել են իրենց հաջող համագործակցությունը շարունակելու մասին և ներկայացրել հագուստի նոր հավաքածու։ Վերջին մեկ տարվա ընթացքում Kappa-ն և Virtus.pro-ն արդեն հասցրել են ներկայացնել մեկ համագործակցության հավաքածու, իսկ Virtus.pro-ի խաղացողները նորացված Kappa համազգեստով մասնակցել են խոշոր միջազգային մրցաշարերի աշխարհի տարբեր ծայրերում, որտեղ երկրպագուները բազմիցս նշել են իրենց նոր տեսքը:

Kappa × Virtus.pro նոր հավաքածուն նախատեսված է նրանց համար, ովքեր, ձգտելով ինքնադրսևորվել, միշտ առաջ են շարժվում, փոխում են պատկերացումները հնարավորինի մասին՝ չսահմանափակվելով սահմաններով և կարծրատիպերով, փնտրելով իրենց յուրահատուկ ոճը ինչպես թվային, այնպես էլ իրական աշխարհում:

Համագործակցության երկարաձգման մասին հայտարարելու և հավաքածուի աջակցության համար բրենդը մեկնարկել է «Գլխավորը ներսում է» գովազդային արշավը, որը սկսվել է օգոստոսի 12-ին։ Նրա հերոսներն էին Virtus.pro ակումբի խաղացողները՝ Դանիլ JoyStiCK Գաբովը, Պավել p4sh4 Կոսենկոն, Ալեքսանդր MILKYWAY Տրիշինը և Նիկիտա Pronyx Լոգինովը։ Նրանցից յուրաքանչյուրը պրոֆեսիոնալ խաղացող է, որն իր անունն ունի կիբերսպորտի աշխարհում և բազմակի հաղթանակներ տարբեր մրցաշարերում:

Գովազդային արշավն շեշտը դնում է նրա վրա, թե ինչքան կարևոր է անհատականությունը և նրա մշտական ​​զարգացմը՝ ցույց տալով դա հերոսների օրինակի վրա, որոնց անձնական ուժեղ և թույլ կողմերը, բնավորության գծերն ու հետաքրքրությունները յուրօրինակ կրեատիվություն են տալիս ընկերությանը: Սյուժեի համաձայն խաղացողները հայտնվում են Kappa × Virtus.pro բութքեմփում, որտեղ նրանք ստանում են նոր գաղտնի համազգեստ համագործակցության հավաքածուից և մարզիչի հսկողության ներքո հղկում են իրենց յուրահատուկ հմտությունները՝ դրանք հասցնելով բոլորովին նոր մակարդակի:

Բացի այդ, ընկերության լենդինգի էջում բոլորը կարող են ոչ միայն ծանոթանալ նոր հավաքածուի և նրա հերոսների հետ, այլև փորձարկել իրենց հմտությունները ամենահայտնի սիմուլյատորներից մեկի վրա, որն օգտագործում են պրոֆեսիոնալ կիբերսպորտսմենները:

Շարքը ներառում է հագուստի 4 տարր՝ մեկ լոնգսլիվ և երեք շապիկներ․ երկու ապրանքանիշերի ինքնությունը նոր մեկնաբանությամբ և ֆուտուրիստական ​​վեկտորային գրաֆիկայով, որը հավասարակշռվում է սպորտային էսթետիկայի և կուլտային խաղերի ոճաբանությունը: Դիզայնը լրացվում է տառատեսակների կոմպոզիցիաներով, որոնք մշակվել են Kappa-ի և Virtus.pro-ի կարգախոսների հիման վրա՝ Winning Starts Within և GOGOVP: Յուրաքանչյուր տարրին վերագրվում է իր չկրկնվող համարը, որը տեղակայված է ներքևի հատվածում: Նոր հավաքածուն արդեն կարելի է ձեռք բերել կայքում ինչպես նաև Sportmaster-ի և Urban Vibes-ի հավելվածում։

Անտոն Չեսնոկով, Kappa ապրանքանիշի ավագ բրենդ-մենեջեր.

«Վստահաբար կարող ենք ասել, որ մեր առջև դրված չէր այն ​​հարցը, թե արդյոք ցանկանում ենք շարունակել համագործակցությունը Virtus.pro-ի հետ, պատասխանն ակնհայտ էր բոլորի համար։ Անցյալ տարին ցույց տվեց, թե որքան ճիշտ էր բրենդի որոշումը՝ մուտք գործել կիբերսպորտի տարածք և հագուստով ապահովել միջազգային մակարդակի ակումբը։ Մենք բացառիկ հնարավորություն ստացանք կիբերսպորտի որպես միջազգային սպորտաձևի ձևավորման պատմության մասը կազմելու, որտեղ խաղացողները դառնում են ժողովրդական հերոսներ, իսկ հայտնի ֆուտբոլիստները գալիս են Ռիադում կայանալիք աշխարհի գավաթին, որպեսզի աջակցեն կիբերսպոտի իրենց սիրելի թիմերին:

Kappa ապրանքանիշի համար միշտ էլ կարևոր է եղել պահպանել իր ինքնությունը և միևնույն ժամանակ չկանգնել տեղում․ բացահայտել ինչ-որ նոր բան, առաջ շարժվել և անել դա այն մարդկանց հետ, ում նպատակներն ու հետաքրքրությունները մենք կիսում ենք: Virtus.pro-ի հետ համագործակցությունը դարձավ այդ սկզբունքի մարմնավորումը: Միասին մենք դուրս ենք գալիս նոր մակարդակի՝ բացահայտելով ինքներս մեզ և հնարավորություն տալով մեր հանդիսատեսին աճել մեզ հետ»:


Նիկոլայ Պետրոսյան, Virtus.pro-ի գլխավոր գործադիր տնօրեն.

«Մենք ուրախ ենք հայտարարել Kappa ապրանքանիշի հետ մեր հաջող համագործակցության շարունակության մասին: Այս գործընկերությունը փոխշահավետ է դարձել բոլոր առումներով։ Kappa-ի համար, հագուստի հանդեպ նորաձևության դիզայնի իր վիրտուոզ մոտեցմամբ, մենք հանդես եկանք որպես ուղեցույց դեպի կիբերսպորտի երիտասարդ և հավակնոտ աշխարհ, որի արդյունքում առաջացավ նոր յուրահատուկ ոճ: Համագործակցությունն ընդգծում է մեր հանձնառությունը՝ համատեղելու սպորտային ոգին ժամանակակից տեսքի հետ և արտացոլում է մեր արժեքներն ու հավակնությունները: Վստահ ենք, որ այս հավաքածուն թույլ կտա ընդգծել իրենց անհատականությունը մեր երկրպագուներին, և ոչ միայն բոլոր կիբերսպորտի, այլ նաև նորաձև սպորտային հագուստի սիրահարներին։

Social