VP.Prodigy-ն նոր մարզիչ ունի

Virtus.pro-ն հայտարորում է CS2-ի երիտասարդական կազմի նոր մարզիչի անունը։ Երիտասարդական թիմի մարզիչ է դառնում նախկին պրոֆեսիոնալ խաղացող Դմիտրի «ProbLeM» Մարտինովը:

Նիկոլայ Պետրոսյան, Virtus.pro-ի գլխավոր գործադիր տնօրեն.

«Մենք անընդհատ աշխատում ենք երիտասարդ խաղացողների որոնման և մարզման համակարգ մշակելու ուղղությամբ, որը չի սահմանափակվում VP.Prodigy-ի կազմով: Նրա առջեւ ծառացած հիմնական խնդիրն է օգնել երիտասարդ խաղացողներին իրացնել իրենց ներուժը: Չեմ կասկածում, որ նա ունի դրա համար անհրաժեշտ բոլոր որակները։

Բացի այդ, Դմիտրիի գալով CS2-ի հիմնական և երիտասարդական թիմերի փոխգործակցությունը նոր մակարդակի կբարձրացնի: VP.Prodigy-ն ավելի խորը և մանրակրկիտ կուսումնասիրի իր ավագ գործընկերների փորձը և գիտելիքները, ինչպես նաև կօգտագործի նրանց չեմպիոնական մտածելակերպը»:

Ջամի «Jame» Ալի, Virtus.pro CS2 թիմի ավագ.

«Ես որոշակի առաջընթաց եմ տեսնում VP.Prodigy-ի խաղում, նրանք ունեն հետաքրքիր գաղափարներ և լավ անձնական մակարդակ: Այս խաղացողները ապագայում Տիր-1 մակարդակի հասնելու ներուժ ունեն: ProbLeM-ը բարձր մակարդակով խաղալու փորձ և վերլուծական միտք ունի, երիտասարդները շատ բան կունենան նրանից սովորելու»։

VP.Prodigy-ն HLTV-ի թարմացված վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է ռեկորդային 80-րդ տեղը, որը երիտասարդական թիմերի համար աշխարհի ամենաբարձր վարկանիշներից մեկն է:

Prodigy